Բալզակի նամակը Էվելինա Հանսկոյին


, | Հրապարակվել է: 08:20 PM, April 30, 2019

IMG

Որքան ես կցանկանայի իմ օրն անցկացնել Ձեր ոտքերի մոտ՝ գլուխս դրած Ձեր գրկին, երազելով գեղեցիկի, երանության մասին և զմայլանքի հետ կիսվել Ձեզ հետ իմ մտքերով, իսկ երբեմն չխոսել, սակայն սեղմված շուրթերով հպվել ձեր հագուստի եզրին:

O, իմ սեր, Եվա, իմ կյանքի ուրախություն, խավարում իմ լույս, իմ հույս, հիացմունք, սիրեցյալ, իմ թանկագին, ե՞րբ ես կտեսնեմ Ձեզ: Մի՞թե սա պատրանք է: Ես երբևէ տեսե՞լ եմ Ձեզ: Օ, աստվածներ:  Ինչպես եմ սիրում քո առոգանությունը, նուրբ ու բարի շուրթերը, որոնք այնքան զգացմունքային են, թույլ տվեք ասել Ձեզ, որ Դուք իմ սիրո հրեշտակն եք:


Ես աշխատում եմ ամեն գիշեր, որպեսզի գամ և մնամ Ձեզ հետ: Ախ...

Շնչել Ձեր վարսերի բույրը, բռնել Ձեր ձեռքը, ճզմել Ձեզ իմ գրկում` ահա թե ինչն է ինձ ոգեշնչում...


Ընկերներս զարմանում են իմ անպարտելի կամքի ուժի վրա: Ախ, նրանք չգիտեն իմ սիրելիին, նրան, ում ջինջ պատկերը տապալում է բոլոր մաղձային հարձակումները: Մեկ համբույր, իմ հրեշտակ, մեկ դանդաղ համբույր և բարի գիշեր... 


Օնորե դը Բալզակ