Հրատապ լուրեր:

Հիրոսիմայում ատոմային ռումբի պայթյունից հետո քարերին մնացել են մարդկանց ստվերներ


, | Հրապարակվել է: 09:17 PM, May 02, 2019

IMG

Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ոչ ոք չէր սպասում ատոմային ռումբի պայթյունի։ Պայթյունը այնքան ուժեղ էր, որ քաղաքում քարերի վրա մնացել են տուժած մարդկանց, կենդանիների կամ այլ առարկաների ստվերները։


Հիրոսիմայում պայթյունի էպիկենտրոնը եղել է Այոյ կամուրջը, ուր մնացել են 9 մարդու ստվերներ:


Երևույթը նման է սովորական ստվերի առաջացմանը, երբ ճառագայթման ճանապարհին հայտնվում է ինչ-որ առարկա, որը ճառագայթումից փակում է իր առջև գտնվող մակերևույթի հատվածը: