«Սանիթեքը» ենթարկվել է 26 մլն դրամ տույժի


, | Հրապարակվել է: 10:25 AM, May 04, 2019

IMG

«Սանիթեքը» ենթարկվել է 26 մլն դրամ տույժի,- այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ՖԲ էջում :

Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն, ընկերությունը ենթարկվել է շուրջ 26 մլն դրամ տույժի: 
Սա հետեւանքն է խախտումների եւ չկատարված աշխատանքների, որոնք արձանագրվել են մայրաքաղաքի աղբահանության ոլորտում։
Այդպիսով, ընկերությունը ապրիլ ամսվա ծառայությունների դիմաց վճարվել է 26 մլն դրամով պակաս: Նշենք, որ ըստ պայմանագրի, թերացման և չկատարված աշխատանքների ամեն ուշացված օրվա համար նախատեսվում է տույժ՝ պայմանագրի գումարի 0,5 %-ով։