Հրատապ լուրեր:

Հետաքրքիր փաստեր Լյուդովիկոս 14-րդի մասին


, | Հրապարակվել է: 07:09 PM, May 04, 2019

IMG

Լյուդովիկոս 14-րդը համաշխարհային պատմության ամենավառ և հետաքրքիր կերպարներից է։ Ահա մի քանի փաստ նրա մասին. 


• Լյուդովիկոսը Ֆրանսիայի գահը զբաղեցրել է  4 տարեկանում:


• Նա ունեցել է հրեական և մավրիտանական արմատներ և ավելի  «արևելյան» արտաքին:


• Երբ իտալացի քանդակագործ Բերնինին ստեղծում էր Լյուդվիկոսի կիսանդրին, արքան հրամայում է , որ քանդակագործը փոխի իր քթի իսկական ձևը և այն ուղիղ քանդակի:


• Նա շատ սիրալիր էր բոլոր կանանց հանդեպ, բայց հաճախ չար կատակների էր դիմում. իր սիրելի Ֆրանսուազա-Աթենաիս դը Մոնտեսպանը հաճախ իր կերակուրի մեջ մազեր էր գտնում՝ Լյուդովիկոսի ձեռքով այնտեղ հայտնված: Ֆրանսուազան վախեցած ճչում էր, իսկ Լյուդովիկոսը հռհռում՝ զվարճանալով իր կատակից: 


• Վերսալի իր պալատում Լյուդովիկոսը տարօրինակ օրենք էր ընդունել. ոչ ոք իրավունք չուներ թակել ամրոցի դուռը՝ առանց եղունգներով քերծելու այն: