Հրատապ լուրեր:

Ջեկ Լոնդոնի սիրային նամակը


, | Հրապարակվել է: 07:24 PM, May 06, 2019

IMG

«Սիրելի Աննա, 
ես ասե՞լ եմ քեզ, որ բոլոր մարդկանց կարելի է բաժանել խմբերի։ Եթե ասել եմ, թույլ տուր մանրամաանել՝ ոչ բոլորին։ Դու ամեն անգամ դուրս ես մնում բոլոր խմբերից, ես չեմ կարողանում բացահայտել քեզ։ Ես կարող եմ գլուխ գովալ, թե կկանխագուշակեմ 10 մարդուց 9-ի քայլերը… Տասներորդ մարդը գաղտնիք է մնում ինձ համար, և ես հուսահատության մեջ եմ, դա վեր է իմ ուժերից։ Դու ես այդ տասներորդ մարդը։
Լինու՞մ է այնպես, որ երկու անշշուկ հոգի՝ միմյանցից այսքան տարբեր, այսպես ներդաշնակեն իրար։ Իհարկե, մենք երբեմն նույնն ենք զգում, բայց եթե անգամ մի բան տարբեր է լինում, միևնույն է, հասկանում ենք իրար, չնայած որ չունենք ընդհանուր լեզու։ Մեզ պետք չեն բառեր։ Մենք դրանց համար չափից դուրս անհասկանալի ու խորհրդավոր ենք…»

Ջեկ Լոնդոնն ու Աննա Ստրունսկայան երկար ժամանակ նամակագրության մեջ էին, ու նրանց սերը գնալով աճում ու զորանում էր։ Ջեկը անգամ նրան առաջարկություն արեց, սակայն աղջիկը, չնայած մեծ զգացմունքներին, չամուսնացավ նրա հետ, քանի որ Ջեկը ուներ կին ու երեխաներ, իսկ Աննան չէր կարող դժբախտացնել նրանց։