Հերակլեոն՝ քաղաք, որ սուզվել է ջրի տակ 1200 տարի առաջ


, | Հրապարակվել է: 11:19 PM, May 07, 2019

IMG

Հերակլեոն (մյուս անվանումը՝ Տեոնիս) հին եգիպտական քաղաք է, որը գտնվել է ոչ հեռու Ալեքսանդրիայից։ Քաղաքը, որ անհետացել էր ավելի քան 1200 տարի առաջ, երկար ժամանակ համարվել է լեգենդ։

Սակայն 2000թ.-ին Աբոուկիր ծովածոցի արևմտյան մասում հայտնաբերվեցին քաղաքի մասունքները՝ ավելի քան 14 000 քարե, փայտե ու ոսկյա իրեր, նրանց հետ միասին նաև 64 նավ (հնէաբանության մեջ ամենամեծ «գերեզմանը» անտիկ շրջանի նավերի):

Ըստ մի լեգենդի՝ հենց այս քաղաքում են Մենելայոսից թաքնվել Պարիսն ու Հեղինեն նախքան Տրոյական պատերազմի սկսելը։ Մի ուրիշ լեգենդ ասում է, որ այստեղ եղել է հենց ինքը Հերակլը, իւմ անունով էլ քաղաքը կոչվել է Հերակլեոն։