Հրատապ լուրեր:

Գերմանացի բժիշկը դաժան փորձեր էր անում համակենտրոնացման ճամբարում


, | Հրապարակվել է: 10:53 PM, May 09, 2019

IMG

Յոզեֆ Մենգելեն գերմանացի բժիշկ էր, որը բժշկական փորձեր էր անում Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի դատապարտյալների վրա Երկրորդ աշխարհամարտի տարիներին:

Մենգելեն անձամբ էր ընտրում դատարապրտյալներին իր հանցավոր փորձերի համար, որոնք ներառում էին դեռևս ողջ մանկահասակ երեխաների դիահերձում, տարբեր տարիքի տղամարդկանց ամորձատում առանց անզգայացման, կանանց բարձր լարման էլեկտրական ցնցումների ենթարկում ստուգելու համար նրանց տոկունությունը:

Բայց նրա առանձնակի հետաքրքրությունը երկվորյակներն էին: 1943թ.-ին նա ընտրեց մոտավորապես 900-ից 3000 երկվորյակի և բնակեցրեց հատուկ բարաքներում: Փորձրի արդյունքում ղջ մնաց ընդամենը 300 մարդ:

Էքպերեմենտները ներառում էին փորձեր փոխել երեխաների աչքերի գույնը՝ տարբեր քիմիկատներ ներարկելով, անդամահատել օրգանները, փորձեր «իրար կարել» երկվորյակներին և այլն: Այս ամենից հետո ինչ-որ գնով ողջ մնացած մարդիկ անգամ շուտով մահանում էին:

21 ամսվա  աշխատանքի ընթացքւմ Մենգելեն իր այս դաժան փորձերով վաստակեց «Մահվան հրեշտակ»* անունը:



Աստվածաբանության մեջ մահվան հրեշտակը տանում էր մարդկանց հոգիները: