Հրատապ լուրեր:

Տղամարդը ֆինանսների նախարարության դիմաց փորձել է ինքնասպան լինել


Shamshyan.com, | Հրապարակվել է: 03:51 PM, May 10, 2019

IMG

Այսօր՝ մայիսի 10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երևանում կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ժամը 02։30-ի սահմաններում ոստիկանները Մելիք Ադամյան փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացիներ և հայտնել, որ մի տղամարդ Մելիք Ադամյան փողոցի 1-ին հասցեի մոտ սպառնում է ինքնասպանություն գործել։

Ոստիկանները, մոտենալով դեպքի վայրին, կարողացել են ճիշտ հոգեբանական զրույց ունենալ այդ քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին. վերջինս, ապակու կտորը ձեռքին, սպառնացել է կտրել դաստակների երակները։

Ոստիկանները քաղաքացուն իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են ոստիկանության կենտրոնական բաժին:

Կայքի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Երևան քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Գագիկ Թ.-ն է, ով պատճառաբանել է, որ կենցաղային անլուծելի խնդիրների պատճառով փորձել է դիմել ծայրահեղ այդ քայլին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: