Հրատապ լուրեր:

Վիշապի սև ձուն երկարացնում է կյանքը 7 տարով (ըստ ճապոնական լեգենդի)


, | Հրապարակվել է: 08:03 PM, May 10, 2019

IMG

Օվակուդանին ծծմբի ակտիվ աղբյուրներով հրաբխային հովիտ է Ճապոնիայում: Այն տուրիստական կենտրոն է, և այստեղ ամենատարածված հուշանվերը «վիշապի սև ձուն է» (kuro tamago):

Այսպիսի յուրաքանչյուր սև ձու, ըստ լեգենդի, ավելացնում է 7 տարվա կյանք, որը կապված է երեխաների հովանավոր հին աստվածության հետ:

Իրականում այս սև ձևերը հավի սովորական հավկիթներ են, որոնք, եփվելով բնական տաք աղբյուրներում, ձեռք են բերում սև գույն և հաճելի համ:

Համարվում է, որ սև ձվերն օգտակար են առողջության համար, բայց հարկավոր է դրանք ուտել խաշելուց անմիջապես հետո: