«Մեր մեծագույն խնդիրն է ՀՀ քաղաքացիներին, ներդրողներին քաջալերեն, որ նրանք գործունեություն ծավալեն Հայաստանում, հարստանան ու հարստացնեն Հայաստանը» Նիկոլ Փաշինյան


Ա. Գևորգյան , | Հրապարակվել է: 01:03 PM, May 11, 2019

IMG

Տնտեսական բոլոր խաղացողների համար պետք է ապահովեն տնտեսական պայմաններ:Այսօր « Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը,հավելելով,որ այդ պայմանները այս պահին լիարժեք ապահոված չեն։ 


 «Մեկ տարվա ընթացքում մեր ձեռնարկած գործողությունները, իհարկե, շատ բան փոխել են, բայց մենք նաև մեկ տարվա արդյունքում նորից պետք է հետազոտենք դաշտը, հասկանանք, թե որտեղ են մնացել են անարդարության:Մենք պետք է այդ դրսևորումները վերացնենք ոչ թե ի հեճուկս ինչ-որ մեկի, ինչ-որ բանի, այլ հանուն Հայաստանի տնտեսական զարգացման, հանուն երկրի ներդրումային զարգացման», - հայտարարեց վարչապետը։ 

 Ըստ նրա մեր երկրում մենաշնորհային, կոռուպցիոն տրամաբանությունը վերացել է,հետևաբար բոլոր նախագծերը բաց, թափանցիկ, հրապարակային կարող են քննարկել: Վարչապետը դիմելով ֆորումին ներկա գործարարներին՝հորդորեց գալ ու ներդրումներ կատարել Գեղարքունիքի մարզում: «Մեր մեծագույն խնդիրն է ՀՀ քաղաքացիներին, ներդրողներին քաջալերեն, որ նրանք գործունեություն ծավալեն Հայաստանում, հարստանան ու հարստացնեն Հայաստանը», - հավելեց Փաշինյանը։ Վարչապետին ուղեկցում են Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, և պաշտոնատար անձինք: Նշենք,որ Գեղարքունիքի տնետեսական Ֆորումին ,որին մասնակցում են 110 գործարար, 72 –ը արտերկրից՝ ԱՄէ, Չինասատան, Իսպանիա ,Քուվեյթ , Ղազախստան:
   Ա. Գևորգյան