Ֆեյսբուքյան գովազդով տառապող նոր ու հին դեմքերը


, | Հրապարակվել է: 04:57 PM, May 13, 2019

IMG

ՀՀ քաղաքական նոր և հին դեմքերի համար ինքնադրսևորման լայն հարթակ շարունակում է մնալ Ֆեյսբուքը :

Եթե նոր դեմքերը ֆեյսբուքյան վճարովի գովազդի միջոցով փորձում են ֆեյսբուքյան լսարանի մոտ ճանաչելի դառնալ ,ապա հին քաղաքական դեմքերի մոտ վճարովի գովազդը իրենց արդարացման համար է ծառայում:
Դրա վառ օրինակը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքում հաճախ պտտվող գովազդներն են,որտեղ ամեն գնով Ռոբերտ Քոչարյանի շուրջ  փորձում են հերոսի կերպար ստեղծել :


Նոր իշխանական դեմքերի մոտ գովազդվելը ,մնացածից առավել երևալու մոլոցուքը դառնում է հիվանդագին : Ամեն օր կրճատումներին կողմ դեմքերը ֆեյսբուքում գովազդի համար վճարում են այնքան ,որ այդ գովազդի գումարին հնարավոր է երեք աշխատող պահել :

Նոր դեմքերից գովազդացավ ունի  Կապի և տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանը ,որն իր ամեն քայլը ֆեյսբուքում գովազդում է:





Իրեն ամեն առիթով գովազդելուց հետ չի մնում նաև Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապրիկյանը :


Ֆեյսբուքյան գովազդի բաժնից հաճախ է օգտվում նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը :


 Իրենց փիառը ամեն պատեհ առիթի  ֆեյսբուքահայության աչքը խոթելու բնավորություն ունեն նաև Լուսավոր Հայաստան կուսակցության դեմքերը : Ի դեպ այս կուսակցությունից աչքի ընկնող գովազդատու են  Մանե Թանդիլյանն ու Էդմոն Մարուքյանը :






Գովազդի բաժնում հաճախ ենք հանդիպում նաև նոր ձևավորված խորհդարանի ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին :


ԱԺ դեմքերից և կառավարության անդամներից զատ ֆեյսբուքյան գովազդի համար հաճախ վճարում են մարզպետարանի ինչ-որ վարչության պետերը , Ավտոկայանը , և այլ կառույցներ :




Գովազդի հետևից ընկենելով հաճախ մոռանում են, որ այն ինչ գովազդում են դա իրենց աշխատանքն է,և դրանով հանրությանը լավություն չեն անում :