ՓԱՍՏԵՐ. Մարտի 1-ին բանակը, այդ թվում նաև Արցախի մտել է Երևան. զոհվել են 10 և վիրավորվել 300 հայ


, | Հրապարակվել է: 12:46 AM, May 15, 2019

IMG

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՓԱՍՏԵՐԸ ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՆ՝ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ.........

Ընթանում է մարտի 1-ի դատավարությունը:
Այո,օրենքը ասում է,որ անձը անմեղ է ,քանի դեռ նրա մեղքը չի հաստատվել օրինական ուժ ստացած դատական ակտով:
Բայց նաև իրավաբանության մեջ կա տերմին՝ Հանրահայտ փաստերը ապացուցման կարիք չունեն:
Որոնք են հանրահայտ փաստերը՝ դիցուք այն որ մեր երկիրը Հայաստանի Հանրապետությունն է,դրոշը եռագույն է,պետական փողը դրամն է,Երևանը ՀՀ մայրաքաղաքն է,Նիկոլ Փաշինյանը ՀՀ Վարչապետն է,այսօր մայիսի 14-ն է և այս տրամաբանությամբ շարունակ:
Հիմա Հանրահայտ փաստերի տրամաբանությամբ դիտարկենք մարտի 1-ի գործով ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները:
Այսպես Հանրահայտ փաստեր են՝
-որ վերջին 20 տարում երկիրը թալանվել է
-որ մարտի 1-ին բանակը,այդ թվում նաև Արցախի մտել է Երևան
-որ զոհվել են 10 և վիրավորվել 300 հայ
-որ Քոչարյանի իշխանության ժամանակ սպանվել են 39 պետական և քաղաքական գործիչ
-Սերյան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը 2008-ին զբաղեցրել են բանակում բարձրագույն պաշտոններ և ղեկավարել են բանակը
-որ Քոչարյանը թուրքական սվիտրով եկել է Հայաստան և դարձել միլիոնատեր
-որ և Խաչատուրովը և Օհանյանը իրենց ունեցվածքը ուղղակի աշխատավարձով չէին կարող կուտակել
-որ Խաչատուրովի և Օհանյանի պաշտոնավարման ժամանակ Հայաստանը կորցրել է չորս օրում 800 հեկտար և տվել 140 զոհ և հարյուրավոր վիրավորներ:
-որ Ռոբերտ Քոչարյանը արտակարգ իրավիճակ է մտցրել Երևանում
-որ Ռոբերտ Քոչարյանը չլինելով 10 տարի ՀՀ Քաղաքացի ՝ կեղծ տեղեկանքի հիման վրա երկու անգամ առաջադրվել և զբաղեցրել է ՀՀ Նախագահի պաշտոնը:
Այսպիսի Հանրահայտ փաստեր,որոնք չունեն ապացուցման կարիք և աներկբա վկայում են վերը թվարկած անձանց կատարված հանցագործությունների մասին անհամեմատ թվարկածիցս շատ են:
Ամփոփեմ՝
Մարտի մեկի գործով առաջին քառյակի մեղքը ապացուցման կարիք չունի,այն որ նրանք մեղավոր են ,հանրահայտ փաստ է:

Արտակ Գալստյան