Արծրուն Հովհաննիսյանը՝ ԶՈՒ-ի ոչնչացված զրահատեխնիկայի մասին


, | Հրապարակվել է: 11:56 AM, May 15, 2019

IMG

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ անդրադարձել է ՀՀ ԶՈՒ-ի ոչնչացված զրահատեխնիկայի հարցին:

«Դրանք վաղուց, մոտ մեկ տասնյակ տարի շահագործումից հանված տեխնիկաներ են, դրանց վրայից անհրաժեշտ, կիրառելի ամեն ինչ հանված է և եթե կարող է օգտագործվել ապա օգտագործվում է: Այդ ոչնչացումը մեզ համար միջոցների խնայման և օպտիմալ օգտագործման համար շատ կարևոր է: Ոչնչացումը թույլ կտա ստանալ այլ ռեսուրսներ: Դա ՀՀ միջազգային պարտավորությունների շրջանակներում է և գործընթացը իրականացվում է շատ վաղուց»,- գրել է նա: