Խնդրում եմ՝ մի՛ արեք, քանդելու եք ինքներդ ձեր ձեռքով


Araratnews.am, | Հրապարակվել է: 02:12 PM, May 15, 2019

IMG

Խնդրում եմ՝ մի՛ արեք, որովհետև խնդիր եք ունենալու։ Այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ խոսելով քաղաքում ապօրինի շինությունների ծավալների մասին։

Նա նշեց, որ նման գործունեություն շարունակվում է, բայց առաջվա վիճակը չէ։

Մեսչյանի խոսքով՝ ցանկացած հողազավթում, ապօրինի շինարարություն իրականացնող պետք է իմանա, որ խնդիր է ստեղծելու, ընդ որում՝ մեծ:

«Խնդրում եմ՝ մի՛ արեք, որովհետև խնդիր եք ունենալու և՝ մեծ, իսկ խնդիրն այն է, որ քանդելու եք ինքներդ ձեր ձեռքով, ինչի՞ համար: Դիմե՛ք մեզ, օրինական ճանապարհով, եթե հնարավոր է՝ մենք ձեզ թույլտվությունները կտանք, գնացեք արեք»,- ասաց նա: