Մեկ տարի է, հանգիստ չունենք. Ռոբին` ՑՄԱՀ. Ազատեք մեզ հանցագործներից ու բորենիներից


Արթուր Հայրապետյան, | Հրապարակվել է: 02:30 PM, May 16, 2019

IMG

Մեկ տարի է, հանգիստ չունենք։ Դա նրանից էր, որ հանցագործներին լավ ու վատ արեցիք ու ժողովրդի պահանջը չկատարեցիք։ Գլխավոր ամբաստանյալին դատելը "շինել" եք հայոց հարցը։ Այնքան դանդաղեցիք, որ այսօր ով ասես հայտնվում է` ռոբի պաշտպան։ Ու ամենածիծաղելին այն է, որ սրանից-նրանից նեղացողները, ռոբ են պաշտպանում, յանի վատություն են ուզում անել իշխանությանը։ Այստեղ են ասել` մնաք ռոբի հույսին..
Ռոբի թվի դատավորները, ռոբի պադվալներում են շշալցվել։ Էս, ինչ կապիկություններով եք զբաղված։ Մի հատ էլ ալիեւին հրավիրեք դատարան, հնարավոր է' ալիեւն էլ բան ունի ասելու։ 
Թեւ ալիեւն էլ կաջակցեր դրան։ Դատարան մուտք գործելու թույլտվությունը հանձնել եք ռոբի պաշտպաններին։ Դրանք են որոշում, ով պետք է դատարանի դահլիճում լինի-չլինի։ Ոստիկանությունն էլ` կալիԵԶ։ Վերջացրե'ք։ Ռոբին` ՑՄԱՀ։ Ժողովրդի նյարդերը տեղի են տալիս։ 
Ազատեք մեզ հանցագործներից ու բորենիներից։