Հայաստանի իշխանության տարբեր դեմքեր քանի օր է գրում են, թե՝ հասեք, տեսեք ինչ են անում Արցախից, ինչեր են ասում գեներալները...


, | Հրապարակվել է: 07:53 PM, May 16, 2019

IMG

Շիրազ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Հայաստանի իշխանության տարբեր դեմքեր քանի օր է գրում են, թե՝ հասեք, տեսեք ինչ են անում Արցախից, ինչեր են ասում գեներալները...

 Մի թեթև հիշեցնեմ, որ այս ամենը սկսեց նրանից, որ նախատոնական իր ասուլիսում ՀՀ վարչապետը մի քանի դրվագով անդրադարձավ Արցախին, ինչ ասես խոսեց, դրանից հետո գեներալ Բալասանյանը մի արտահայտություն արեց մայիսի 9-ին, որից հետո, բացի գործող իշխանության դեմքերից, Փաշինյանի կայքը՝ armtimes.com, տարբեր կատեգորիայի դեմքեր, փորձագետներ, խառը ակտիվիստներ  Արցախի թեման շահարկեցին՝ ամենավատ ձևով:

Զարմանալի է, թե  հիմա ում են մեղադրում: Իրական գործերը թողած՝ ամբողջ համակարգով լծվել են շատ վտանգավոր գործի։

 Հ.Գ. Այս աղմուկի մեջ ամենաադեկվատը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մեկնաբանություն էր, ում խոսքից ակնհայտ էր, որ իրավիճակը լավ էր ըմբռնել ու սրելու միտք էլ չուներ: