Մխիթարյանը չի մեկնի Բաքու. The Times


, | Հրապարակվել է: 05:31 PM, May 17, 2019

IMG

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչին, որը կայանալու է մայիսի 29-ին` Բաքվում:

Ինչպես հայտնում է Armsport-ը` հղում անելով The Times-ին, «Արսենալ»-ը մտադիր է Մխիթարյանին թողնել Լոնդոնում: Ֆուտբոլիստն անվտանգության նկատառումներից ելնելով չի մեկնի Բաքու: Աղբյուրը գրում է, որ Մխիթարյանը նախկինում ևս մի քանի անգամ չի մեկնել Ադրբեջան՝ եվրագավաթային հանդիպումների:

Նախորդ տարի նա բաց է թողել ԵԼ-ի խմբային փուլում «Ղարաբաղ»-ի հետ խաղը, իսկ 2015 թվականին «Բորուսիա»-ի կազմում չի մասնակցել «Գաբալա»-ի հետ արտագնա դիմակայությանը: Այսօր լոնդոնյան ակումբը պաշտոնական հայտարարություն էր տարածել, որտեղ դժգոհություն էր հայտնել ԵԼ-ի եզրափակիչն Ադրբեջանում անցկացնելու փաստի առթիվ: