Հրատապ լուրեր:

«Այրվող մարդ» փառատոնը անապատում


, | Հրապարակվել է: 02:15 PM, May 19, 2019

IMG

«Այրվող Մարդ» փառատոնը Նևադայի Ռինո քաղաքից մոտ 193 կմ դեպի հյուսիս գտնվող Բլեք Ռոք անապատում ամեն տարի տեղի ունեցող իրադարձություն է։



Փառատոնը տևում է ութ օր՝ օգոստոսի վերջին երկուշաբթիից մինչեւ ամերիկյան  Աշխատանքի օր տոնը։ Փառատոնը ավարտվում է շաբաթ երեկոյան վառելով հսկա փայտե մարդու նմանակը, որն ութ օրում ստեղծված արվեստի արդյունքն է։

Մասնակիցները ազատ են անձնական արտահայտության ձևեր գտնելու մեջ, ինչպիսիք են անձնական հագուստի լինելու կամ չլինելու և նրա ինչպիսության ընտրությունը։

Նրանք այդ ութ օրերի ընթացքում անապատում տարբեր արվեստի ստեղծագործություններ են անում, իրար հետ շփվում, վայելում ուրիշների ստեղծած արվեստը, գոյատևում սեփական ուժերին ապավինելով (ամեն մասնակից պատասխանատու է իր ուտեստի, ըմպելիքի, տաքությունից, քամուց, և ցրտից պաշտպանվելու, քնելու տեղի, մաքրության համար):

Փառատոնը բնութագրվում է որպես միջոց ինքն իր վրա հենված հանրությանը ռադիկալ ինքնահաստատման համար։