Հետաքրքիր փաստեր շոկոլադի մասին


, | Հրապարակվել է: 09:48 PM, May 20, 2019

IMG

• Շոկոլադը համարվել է կախարդական և խորհրդավոր հատկություններ ունեցող մթերք: Պատահական չէ, որ լատիներենում կակաոյի ծառը, որի պտուղներից շոկոլադ են ստանում, կոչվում է «Theobroma», որ նշանակում է «աստվածների կերակուր»:

• Կա վարկած, որ «շոկոլադ» բառը մեզ է հասել մայաների լեզվի «xocolatl» բառից, որ նշանակում է «դառը ջուր»:

• Գործարանային պայմաններում առաջին անգամ շոկոլադ պատրաստվել է 1780թ. Բարսելոնայում:

• Մի փոքր կտոր շոկոլադը տալիս է այնքան էներգիա, որ կբավականացնի 45մ քայլելու համար:

• Ապացուցված է, որ սև շոկոլադը լավացնում է հիշողությունը, ուշադրությունը, կարգավորում է արյան հոսքը դեպի ուղեղ, ինչը օգնում է ուղեղի ավելի լավ ու ակտիվ աշխատանքին:

• Ացտեկները համարում էին, որ կակաոյի սերմերը աստծո պարգևներ են: Դրանք այնքան մեծ նշանակություն ունեին, որ փողի արժեք էին ստացել և օգտագործվում էին որպես դրամ:

• Բելգիայում շոկոլադի արտադրությամբ զբաղվում է ավելի քան 17000 մարդ:

• Յուրաքանչյուր շվեյցարացի տարեկան միջին հաշվով 12կգ շոկոլադ է ուտում: Այս հաշվարկով նրանք առաջինն են աշխարհում: