Հրատապ լուրեր:

Խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին հանգիստ նստի տեղը․ Վանեցյան


Araratnews.am, | Հրապարակվել է: 06:02 PM, May 24, 2019

IMG

Իսկ որ սենսացիա են ուզում անել, խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին հանգիստ նստի տեղը։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը արձագանքեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի հայտարարություններին, որով Վանեցյանը մեղադրվում էր մի քանի քրեական հեղինակությունների` Վստրեչի Ապերի, Թոխմախի Բաբոյի, Վովայի Արշակի հետ մտերիմ հարաբերություններ ունենալու համար:

Խոսելով Թոխմախի Բաբոյի մասին, Վանեցյանը նշեց. «Իր հետ ես ծանոթ եմ դեռեւս 1996-ից, երբ ես ծառայում էի ՀՀ ԶՈՒ-ում, իսկ ինքը՝ ռազմական ոսիկանությւոնում: Ճանաչել եմ, ինքը եղել է սպա, ես եղել եմ զինվոր, ոչ թե մտերմություն եմ արել, այլ ուղղակի եղել է սպա, ճանաչել եմ: Այն մեղադրանքները, որ հնչեցվում են, իրականության հետ կապ չունի:

Արշակ Հակոբյանի (Վովայի Արշակ, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետը – հեղ.) հետ ընկերական հարաբերություններ երբևիցե չեմ ունեցել, չունեմ: Ճանաչել եմ շատ-շատ մարդկանց, բայց մտերմիկ հարաբերություններ չունեմ:

Վստրեչի ապերը՝ Արամ Վարդանյանը, ես էլի իրա հետ շփվել եմ մեկ-երկու անգամ՝ գործնական: Այսինքն, ինքը կատարել է իրավախախտում, ես իրան բերման եմ ենթարկել ԱԱԾ քննչական վարչություն, բերման եմ ենթարկել՝ հարցաքննության նպատակով, այլ շփումներ ես այդ մարդկանց հետ չունեմ: Իսկ որ սենսացիա են ուզում անել, խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին հանգիստ նստի տեղը»: