Հրատապ լուրեր:

Դատաիրավական համակարգը դիմադրում է նախաձեռնվող բարեփոխումներին


Araratnews.am, | Հրապարակվել է: 06:06 PM, May 24, 2019

IMG

Եթե դատաիրավական համայնքը չի ցանկանում ակտիվ մասնակիցը լինել երկրի ժողովրդավարական փոփոխությունների, ապա կլինի այս գործընթացի զուտ կրողը։ Այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը՝ «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ընթացքում:

«Համակարգը, ցավոք, մեծ փոփոխությունների չի ենթարկվել մինչ օրս: Հեղափոխությունից հետո մենք շարունակ տեսնում ենք դատավորների որոշումների հետևանքով հանրային ցասումի բռնկումներ, բողոքի արտահայտությունները: Եվ իրավագիտակցության բարձրացման ու արդարադատության հանդեպ վստահության աճի փոխարեն, փաստորեն, ինքնադատաստանի, հակաիրավական կոչերի ալիքներ են բարձրանում այն պարզ պատճառով, որ դատաիրավական համակարգը դիմադրում է բարեփոխմանը: Եթե դատաիրավական համայնքը չի ցանկանում ակտիվ մասնակիցը լինել երկրի ժողովրդավարական փոփոխությունների, ապա կլինի այս գործընթացի զուտ կրողը»,- ասաց Նազարյանը: