Հրատապ լուրեր:

ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Գևորգ Դանիելյանը


, | Հրապարակվել է: 06:53 PM, May 24, 2019

IMG

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ պարոն Գագիկ Հարությունյանը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադարական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 87-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքերով դիմում է ներկայացրել (ամբողջական տեքստը զետեղված է դատական իշխանության պաշտոնական կայքում) Բարձրագույն դատական խորհուրդ՝ իր լիազորությունները 2019 թվականի մայիսի 24-ից դադարած համարելու առնչությամբ։ Տվյալ դեպքում, հրաժարական ներկայացնելն ինքնին իրավունքի ուժով հիմք է Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարած համարելու համար։ Հիշյալ դիմումին Բարձրագույն դատական խորհուրդը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադարական օրենքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով կայացրել է որոշում, որով արձանագրվել է հրաժարական ներկայացնելու փաստը։ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված կարգով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է տարիքով ավագ անդամին՝ պարոն Գևորգ Դանիելյանին։