Հրատապ լուրեր:

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է կարիերան շարունակել Իտալիայում


, | Հրապարակվել է: 06:50 PM, January 09, 2019

IMG

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է կարիերան շարունակել Իտալիայում: Ըստ իտալական լրատվամիջոցների՝ նրա ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»:

Նշվում է, որ հայ ֆուտբոլիստը հիանալի տարբերակ կարող է լինել «ռոսոներիների» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի համար, որին կիսապաշտպան է պետք:

«Միլան»-ում սպասոմ են, որ «Արսենալի» կողմից «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսին ձեռք բերելուց դեպքում թիմում շղթայական ռեակցիա կսկսվի և ֆուտբոլիստներից մեկը ստիպված կլինի լքել «զինագործներին»: Հնարավոր է, որ դա կլինի Հայաստանի հավաքականի ավագը:

Իտալական calciomercato.it-ը նշում է, որ գործարքին կարող է խանգարել Մխիթարյանի բարձր աշխատավարձը և երկարաժամկետ պայմանագիրը (մինչև 2021 թվականի ամառ), ինչը բարձրացնում է նրա տրանսֆերային գինը: