Փաստեր Սալվադոր Դալիի մասին


, | Հրապարակվել է: 07:09 PM, May 25, 2019

IMG

• Իսպանացի սյուռեալիստ նկարիչ Դալիի ամբողջական անունը  Սալվադոր Դոմինգո Ֆելիպե Խասինտո Դալի ի Դոմենեկ, Մարկիզ դե Դալի դե Պուբոլ է։ 


• Երբ Դալին 7 տարեկան էր, հայրը ստիպված էր նրան զոռով տանել դպրոց, բայց դրանից Դալին այնպիսի սկանդալ սարքեց, որ փողոցի բոլոր վաճառականները հավաքվել էին նրա բարձր ձայներից։ Դպրոցի առաջին տարում Դալին ոչ միայն ոչինչ չսովորեց, այլ նաև մոռացավ այբուբենը։


• «Չուպա Չուպս» կոնֆետի լոգոն Դալիի աշխատանքն է, որը ստեղծվել է առավելագույնը 1 ժամվա ընթացքում։


• Դալիի սյուռեալիզմը արտահայտվում էր ոչ միայն նրա արվեստի, այլ ապրելակերպի ու խոսքի մեջ։ Երբեմն նրա նախադասությունները կազմված էին լինում միաժամանակ ֆրանսերեն, իսպաներեն, կատալոներեն ու անգլերեն բառերից։


• Դալին ուղղակի սարսափում էր մորեխներից։ Նա ասում էր, որ եթե կանգնած լինի ժայռի գագաթին, ու մորեխը փորձի թռչել իր վրա, կնետվի ժայռից։ 


• Սալվադոր Դալին ամեն օր արթնանում էր՝ զգալով գերագույն հաճույք, որ ինքը Սալվադոր Դալին է։


• Իր հայտնի բեղերի միտքը Դալիի մոտ հղացել է 17-րդ դարի նկարիչ Դիեգո Վելասկեսի ազդեցությունից։