Հրատապ լուրեր:

Հետաքրքիր փաստեր Պուշկինի մասին


, | Հրապարակվել է: 07:23 PM, May 26, 2019

IMG

Աշխարհահռչակ ռուս գրող Պուշկինը տիրապետում էր ավելի քան 10 լեզվի։ Հատկապես մեծ սեր ուներ ֆրանսերենի նկատմամբ։ 8 տարեկանում բանաստեղծություններ էր գրում ֆրանսերենով։ Այդ պատճառով ստացել էր «ֆրանսիացի» մականունը։

Գրողը ուներ տարօրինակ ֆոբիա. նա վախենում էր, որ ճկույթի երկար եղունգը կկոտրվի, այդ պատճառով կրում էր ոսկյա մատնոց։

Պուշկինը բուռն բնավորություն ուներ, ինչի պատճառով շատ էր մենամարտում (20 մենամարտ, 21-րդը՝ ճակատագրական)։ Մի անգամ մենեմարտել է իր ընկերոջ՝Վիլհելմ Կյուխելբեկերի հետ հիմար կատակի պատճառով։ Լավ է, որ փամփուշտների փոխարեն վերջին պահին մարտավկաները լիցքավորել էին լոռամրգեր։

Քանի որ գրողի կինը իրենից բավականին բարձրահասակ էր, մեծ հավաքույթների ժամանակ չէր մոտենում Պուշկինին։

Թղթախաղով տարված՝ Պուշկինը հաճախ էր մեծ գումարներ տանուլ տալիս։

Իր ձեռագրերում գրողը թողել է շատ շնորհալի նկարներ։