Նոր ներդրում Ջերմուկում. Բացվել է «Ջերմուկ» առողջարանա-հյուրանոցային համալիրը


, | Հրապարակվել է: 08:16 PM, May 28, 2019

IMG

Նոր ներդրում Ջերմուկում. Բացվել է «Ջերմուկ» առողջարանա-հյուրանոցային համալիրը

Ջերմուկում իր հյուրընկալ դռներն է բացել եվրոպական ստանդարտներին համապատասխան «Ջերմուկ» առողջարանա-հյուրանոցային համալիրը, որի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են քաղաքի բնակիչները, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաններ և հյուրեր:
Միջոցառման ընթացքում իրենց ողջույնի խոսքով հանդես են եկել Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, Ջերմուկի համայնքապետ Վարդան Հովհաննիսյանը, համալիրի սեփականատեր Տիգրան Մարգարյանը և այլոք, որից հետո հյուրերը շրջել և ծանոթացել են հյուրանոցի կողմից առաջարկվող ծառայություններին:

«Ջերմուկ» հյուրանոցային համալիրը իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հանգստանալ և միևնույն ժամանակ ամրապնդել իրենց առողջությունը: 

Եվրոպական նրբաճաշակ կահավորանքով 88 համարներն ապահովված են բոլոր հարմարություններով` լոգասենյակ, հեռուստացույց, հեռախոսային ցանց, անլար ինտերնետ:
 
Մատուցվող բարձրակարգ ծառայությունների և աշխատակազմի բարեհամբույր սպասարկման շնորհիվ, հանգիստը առողջարանում կլինի հարմարավետ, լիարժեք և անմոռանալի: