Հրատապ լուրեր:

Փաստեր Պորտուգալիայի մասին, որ գուցե չգիտեք


, | Հրապարակվել է: 03:59 PM, May 29, 2019

IMG

🇵🇹Պորտուգալիան Եվրոպայի ամենաարևմտյան երկիրն է: 

🇵🇹 Այսօր ամբողջ աշխարհում պորտուգալերեն է խոսում ավելի քան 232մլն. մարդ: Այն բացի Պորտուգալիայից պետական լեզու է ևս 8 երկրներում:

🇵🇹Պորտուգալական ազգային երաժշտությունը ֆադու է կոչվում (լատիներենեն fatum-ճակատագիր բառից): Ֆադուն կարող են  երգել կամ  պարզապես կարդալ  երաժշտության տակ, երբեմն էլ նվագել կիթառով՝ առանց բառերի:

🇵🇹Պորտուգալիայի բնակչության մեծ մասը չունի բարձրագույն կրթություն, բայց փոխարենը բոլորը տիրապետում են գոնե 1 երաժշտական գործիքի:

🇵🇹Մայրաքաղաք Լիսաբոնում է գտնվում աշխարհի ամենահին գրախանութը , որ բացվել է 1732թ.:

🇵🇹 «Բանան», «ֆետիշ», «կոբրա», «զեբրա», «ալբինոս» և այլ հայտնի ու օգտագործվող բառեր առաջացել են պորտուգալերենից: 

🇵🇹Լիսաբոնում է գտնվում Եվրոպայի ամենաերկար կամուրջը: Վասկո դա Գամայի կամրջի երկարությունը 17185 մ է: