Հետաքրքիր փաստեր ֆրանսիացի գրողների մասին


, | Հրապարակվել է: 08:24 PM, May 30, 2019

IMG

Հանրահայտ ֆրանսիացի գրող Ալեքսանդր Դյումայի գործերը ընդհանուր առմամբ կազմում են մոտ 100 000 էջ։


Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է 180 լեզվով, այդ թվում՝ կույրերի լեզվով (Բրայլի գրեր): 


Վիկտոր Հյուգոն, երբ ապրում էր գրական ճգնաժամ, լիովին մերկ փակվում էր դատարկ սենյակում թուղթ ու գրիչով, որպեսզի անգամ հագուստը չշեղի նրան։

Իսկ Բալզակը ամեն օր 18 ժամ շարունակ աշխատում էր մոմի լույսի ներքո խալաթով։


Ժյուլ Վեռնը շատ էր ճանապարհորդում ու ոգեշնչվում էր հենց դրանից։ Առաջին անգամ մեկնել է ճամփորդելու, երբ դեռ 11 տարեկան էր. կամավոր էր գրվել Հնդկաստան գնացող նավում, սակայն ծնողները հասցրին նրան կանգնեցնել։


Ժամանակակից ֆրանսիացի գրող Ֆրեդերիկ Բեգբեդերը 10 տարի գովազդային գործակալությունում աշխատելուց հետո հեռացվել է աշխատանքից, քանի որ իր հայտնի «99 ֆրանկ» գրքում մերկացրել էր գովազդային բիզնեսը։