Հրատապ լուրեր:

Հայաստանը թևակոխում է իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական ճգնաժամի իրական վտանգների փուլ


, | Հրապարակվել է: 09:31 AM, June 01, 2019

IMG

Հայաստանը թևակոխում է  իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական ճգնաժամի իրական վտանգների փուլ։ Հանրապետության Նախագահը տեղի տվեց ճնշումներին, երկրում ոտնատակ է տրված առանց այն էլ հեղինակազրկված դատական իշխանությունը, իսկ օրենսդիր իշխանությունը շարունակում է մնալ սուպերվարչապետական համակարգի ազդեցության տակ։ Պետականության համար կենսական նշանակություն ունեցող ինստիտուցիոնալ զարգացումը կասեցվում է իրավիճակային լուծումներով, որոնք թիրախային խնդիրներ լուծելու փոխարեն առաջացնում են նոր և ավելի վտանգավոր խնդիրներ։ 
Սա ոչ այլ ինչ է, քան հեղափոխությունից հետո ստեղծված ժողովրդավարացման և ինստիտուցիոնալ բարեփոխումների հնարավորության մսխում։
Էդմոն Մարուքյան