Համահարթ եկամտային հարկի մասին հարցերի պատասխանները կտանք լիագումար նիստի ժամանակ, երբ Հարկային օրենսգրքի փոփոխութունները կքննարկվեն։


, | Հրապարակվել է: 10:04 PM, June 02, 2019

IMG

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Համահարթ եկամտային հարկի մասին հարցերի պատասխանները կտանք լիագումար նիստի ժամանակ, երբ Հարկային օրենսգրքի փոփոխութունները կքննարկվեն։ Համոզված եմ, որ հասարակությանը այդ պատասխանները կբավարարեն՝ սոցիալական արդարության հետ կապված խոսակցությունների ֆոնին։
Դրանից բացի, առաջինից երկրորդ ընթերցումն ընկած հատվածում ԱԺ-ում կկազմակերպենք ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ քննարկում՝ տնտեսական բլոկի պաշտոնյաների, պատգամավորների, անկախ և տարբեր կուսակցություններին հարող տնտեսագետների մասնակցությամբ։
Քննարկումը կլինի հրապարակային, կլուսաբանվի, և հասարակությունը կլսի բոլորի փաստարկներն ու հակափաստարկները։
Առայժմ այսքանը։