Հրատապ լուրեր:

Եվրոպական երկրները միշտ մեկ դար առաջ են մեզանից


, | Հրապարակվել է: 07:45 AM, June 06, 2019

IMG

Տիգրան Քեյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Եվրոպական երկրները միշտ մեկ դար առաջ են մեզանից: Նախ,  փողոցներում չես հանդիպի երթևեկության ուղղությունները թույլատրող ճանապարհային  նշանների։ Նման երկրներում գերակշռում են արգելող նշանները, որոնք իրենց գույնի պատճառով ավելի շատ են վարորդների  ուշադրությունը գրավում, իսկ երթևեկության ուղղությունների համար ստանդարտներին համապատասխան գծանշումներ են արված, որոնք թարմացվում են տարեկան մեկ անգամ այն պարզ պատճառով, որ նրանք երկու ամսվա մեջ չեն մաշվում և վերանում: Հետիոտնային անցման համար թմբեր կառուցելու փոխարեն՝ գեղեցիկ 3D գծանշումներ են արված: Վարորդական իրավունքի վկայական ստանալու քննության խիստ լինելու մասին էլ չեմ ուզում խոսել:)

Սիրում եմ բոլորիդ,  անվտանգ և անտուգանք երթևեկություն եմ մաղթում բոլորիս: