Կառավարությունը որոշել է ոռոգման նպատակով Սևանա լճից 2019 թ. ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 170.0 մլն մ3


, | Հրապարակվել է: 04:42 PM, June 06, 2019

IMG

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 
Քննարկվող հարցերի շարքում օրակարգում է եղել նաև այս տարի Սևանա լճից ոռոգման նպատակով արձակվող ջրի չափը: 
Կառավարությունը որոշել է ոռոգման նպատակով Սևանա լճից 2019 թ. ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 170.0 մլն մ3: Որոշման ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրառաջարկի դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ: Որոշմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառն կապահովի` համաձայն Ջրային կոմիտեի կողմից ներկայացվող չափաքանակի և ժամկետների: