Ադրբեջանն իր հասարակությանը նախապատրաստում է պատերազմի


, | Հրապարակվել է: 08:08 PM, June 06, 2019

IMG

Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ադրբեջանն իր հասարակությանը նախապատրաստում է պատերազմի : Դա է փաստում վերջին շաբաթվա ընթացքում ակտիվ աշխատանքները հասարակության շրջանում: Ռազմահայերնասիրական ոգին բարձրացնելու նպատակով մշակույթային գործիչները հադիպումներ են անցկացնում շարքային կազմի հետ, բարձրաստիճան ռազմական պաշտոնյանները ռազմահայրենասիրական ՀԿ-ների հետ հանդիպումներ են անցկացնում ԲՈՒՀ-երում ,  ղարաբաղյան պատերազմի , այսպես ասած, վետերանների, զոհվածների ընտանիքների հետ: Իսկ վերջին օրերին նաև սկսել են պարգևատրումների շարան զոհվածների ըտանիքներին: 
Հատկանշական է, որ ադրբեջանական քարոզչամեքենան չի օգտագործում հակառակորդ տերմինը, այլ բացառապես թշնամի տերմինն է շրջանառում: Գերթե բոլոր հանդիպումներն ունեն մեկ կարգախոս. « Մահ թշնամուն, ազատագրել Ղարաբաղը»...
Այս ամենին գալիս է լրացնելու ամենօրյա ռեժիմով սահմանի մասին տեղեկության տրամադրմամբ, որտեղ նշում են, թե իբրև Հայաստանը գիշերվա ընթացքում քանի անգամ է կրակել բնակավայրերի ուղղությամբ...