Հրատապ լուրեր:

Ուկրաինայում պահանջում են ՆԳ նախարար Արսեն Ավակովի հրաժարականը:


Աշոտ Ասատրյանի ֆբ էջ, | Հրապարակվել է: 09:08 AM, June 07, 2019

IMG

Ուկրաինայում պահանջում են ՆԳ նախարար Արսեն Ավակովի հրաժարականը:

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականի համար էլեկտրոնային խնդրագիրը 25 հազար ձայն է հավաքել: Հարցը նախագահին հասցնելու համար բողոքը 3 ամսում պետք է հավաքի 25 հազար ստորագրություն, սակայն այս դեպքում ընդամենը 4 օրում հավաքվել է այդ ստորագրությունները:

Սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկին չի կարող ՆԳ նախարարին հեռացնել պաշտոնից, քանի որ այդ հարցը պետք է որոշեն 226 պատգամավորները: Նախարարի հրաժարականի նախաձեռնությունը Գերագույն ռադա վարչապետն է ներկայացնում, այնուհետև խորհրդարանը հրաժարականի օգտին կամ դեմ կամ կողմ է քվեարկում:

Մայիսի 31-ին Կիևի շրջանում երկու հարբած ոստիկաններ փորձել էին զվարճանալ ու անկանոն կրակել էին զենքերից: Հրաձգության ժամանակ խաղահրապարակում գտնվող հինգ տարեկան տղայի վրա էին կրակել: Երեխան մահացել էր հիվանդանոցում: 

Երեխայի մահվանից հետո Ուկրաինայի մի շարք քաղաքներում տեղի ունեցան բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցները, մասնավորապես, պահանջում էին երկրի ներքին գործերի նախարարության ղեկավարի հրաժարականը:

Ոստիկանները ձերբակալվել էին, Կիևի շրջանի ոստիկանապետը հրաժարական էր տվել: Ինքը՝ Ավակովը, հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն նաև չի բացառում, որ իր հրաժարականի թեման կքննարկվի խորհրդարանի մոտակա նիստում: