Աբովյանում հեղափոխությունը չպարտվեց, Աբովյանում պարտվեց մարզպետի ագրեսիվ քաղաքականությունը


, | Հրապարակվել է: 09:16 AM, June 10, 2019

IMG

Աշոտ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Մի փոքր Աբովյանի ու Կոտայքի մասին։ 

Խնդրում եմ, սա ընդունեք որպես իմ խիստ սուբյեկտիվ կարծիք։ Աբովյանում ժողովրդավարությունը չպարտվեց, Աբովյանում հեղափոխությունը չպարտվեց, Աբովյանում պարտվեց մարզպետի ագրեսիվ քաղաքականությունը։ Մասնավորապես, որ Պետրոսյանին ինձ ընկեր եմ համարում, հաշվի առնելով այն երկար ճանապարհը, որ միասին ենք անցել ընդհուպ հեղափոխություն պիտի փաստեմ, որ այսօրվա ռազմավարությունն ու կուրսը սխալ է, արդարացված չէ։ Փաստացի Կոտայքի երկու խոշոր քաղաքներից մեկում ՔՊ-ի թեկնածուն պարտվեց, մյուսում էլ հաղթեց այն թեկնածուն, ում ՔՊ-ն ՉԷՐ աջակցում(պաշտոնապես հայտարարվել էր դրա մասին)։ Խնդիրը ժողովրդին շախմատի տախտակի վրա բաժանելու մարտավարությունից է, "դուք սև եք, հակառակորդ եք, դուք սպիտակ եք, մերոնցական եք"(այս հատվածը մասնավորապես սուբյեկտիվ է)։ ՔՊակենտրոնությունը, որն ըստ երևույթի չի հանգեցնում հաղթանակի ու զարգացման պիտի արմատախիլ արվի։ ՔՊ-ն պարտվեց մի քանի հարյուր ձայնի տարբերությամբ։ Անկեղծ ես Աբովյանում ճանաչում եմ 20 մարդու, ով մի տարի առաջ պատրաստ էր կանգնելու մարզպետի ու իր թիմի կողքին, այսօր նա չկանգնեց, որովհետև չէր գնահատվել ըստ արժանվույն։ Էս նույն 20 հոգին հենց կարող էին էս ընտրությունների ուղեծիրը փոխել ու Գուլյանին հաղթանակ բերել։ Ինչևէ, Կոտայքը լուրջ ուշադրության և հոգատարության կարիք ունի, ոչ միայն հասարակական առումով, նաև քաղաքական երկու ուժեղ բևեռների բախումն ու զարգացման հետընթացը կանխելու համար։