Դա է՞ ձեր մշակույթը... էդ երբ գողականը դարձավ մշակույթ կրող...


, | Հրապարակվել է: 01:45 PM, June 10, 2019

IMG

Արմեն Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Յուրաքանչյուր հասարակություն մի առեղծված է, բարդ ու հակասական, նույնիսկ իրենք իրենց համար անհասկանալի, անբացատրելի... Դժվար չէ կռահել, որ խոսքն ամենից առաջ վերաբերում է քաղաքակրթությանը՝ զարմանալի ճարպկությունից մինչև ամենասարսափելի խորամանկություններ և խարդախություններ, սրտաճմլիկ աղերսանքներից մինչև ամենանողկալի խնդրանքներ... Ժամանակը բացահայտում և պատռում է դիմակներ՝ ի ցույց դնելով ոմանց փչացվածությունը... իրավապահ համակարգի սրբազան պարտքն է այդ տեսակին շուտափույթ մեկուսացնել հասարակությունից... 
Հ.Գ. Դժվար չէ կռահել, որ նախկին իշխանավորների "ամենազորության" գաղտնիքն անամոթությունն էր և է... Նրանք քամահրանքով ու հեգնանքով են վերաբերվել ժողովրդին։ Սակայն կյանքը ցույց տվեց, որ այդպիսինները "սիրով" հնազանդվում են իրենցից ուժեղներին... և սիրով էլ հնազանդեցնում են թույլերին, կամազուրկներին, վախկոտներին, որ վխտում էին քաղաքական դաշտում... Մինչդեռ՝ նախկին ուժեղներն ամենևին էլ ուժեղ չէին... և հասարակությունն  էլ թույլ կամ ծնկած չէր և բնավ էլ պատահական չէ, որ նմանները պարզապես "վնասազերծվեցին" իշխանությունից, ինչպես հմուտ հողագործն է հողն ազատում վնասատուներից և մոլախոտերից...
Հ.Գ. Իսկ ո՞ր հասարակության մեջ է վնասատուն կամ մոլախոտը կրում մշակույթ... Չկա նման հասարակություն... Այդ երբվանից համապետական և տեղական ընտրությունները կեղծելը, տնտեսությունը մոնոպոլիզացնելը, դատաիրավական համակարգը բռնաբարելը, բանակը թալանելը, արտասահմանյան կազինոներում պետական բյուջեն մսխելը դարձավ մշակույթ... կամ հին մշակույթ... ապրել ենք մի երկրում, որտեղ գործել են գողական կանոններ և բեսպրեդել... դա է՞ ձեր մշակույթը... էդ երբ գողականը դարձավ մշակույթ կրող... այս ընթացքում հասկացա, որ քաղաքական անամոթությունից ու անամոթներից ավելի սարսափելի բան այս աշխարհում գոյություն չունի... Իսկ դուք և ձեր տիպաժը մշակույթից այնքան հեռու եք՝ որքան Մասիս սարն ու մի բուռ ցեխոտ ավազը...