«Մշակույթին հրաժեշտ տված» Նազիկ Ղարիբյանը «գեղեցիկ» հեռանալու փորձ է արել, թերթերից մեկին ասելով, որ թողել է պաշտոնը իր քաղաքական թիմի մեջ պառակտում թույլ չտալու համար


, | Հրապարակվել է: 04:35 PM, June 10, 2019

IMG

«Մշակույթին հրաժեշտ տված» Նազիկ Ղարիբյանը «գեղեցիկ» հեռանալու փորձ է արել, թերթերից մեկին ասելով, որ թողել է պաշտոնը իր քաղաքական թիմի մեջ պառակտում թույլ չտալու համար և որ իր դեմ պայքարը կառավարվել է մի կետից ու ինքը գիտի թե ով է «այդ կետը»։ 
Այս սենսացիոն «ականազերծումից» հետո, տիկինը գովել է իրեն, որ դպրոցում գերազանցիկ է եղել, պարել է, երգել է «խոռում», շրջապատում իրեն արտիստուհի են ասել՝ տաղանդների շնորհիվ, ի հեճուկս դրանց, թատերական ինստիտուտի դերասանական բաժին չի ընդունվել (հավանաբար էն թիմակիցն է առել ընդունող հանձնաժողովին), բայց քանի որ համառ է, մյուս տարի ընդունվել է նույն ԲՈՒՀ-ի արվեստաբանական բաժինը։

***
Այս սրտաճմլիկ հարցազրույցը ապացուցում է մեզ, որ արվեստում ինքնադրսևորվելու անկարող մարդկանց մի ստվար մասը գնում է ապականելու արվեստաբանների, քննադատների, տեսաբանների, մեծ հաշվով՝ ազնիվ բանակը։ Ու սա ակնհայտորեն էդ դեպքն է։
Բայց ես ուզում եմ հավաստիացնել տիկնոջը․ ինչքան էլ փորձեք «վեհանձն» գնալ, իրականությունն այն է, որ դուք սովորական ապաշնորհ պետական ծառայող եք, ով կործանեց իր ոլորտը։ Եթե անգամ բոլորը, ում կյանքը այս կարճ հատվածում թունավորել եք, ներեն Ձեզ, ես այդ շարքում չեմ լինելու։ Ես պարբերաբար Ձեր երեսին եմ նետելու ձեր անօրինական գործողությունների մասին հիշեցումները, որոնք արդեն ֆիքսված են ու դեռ կֆիքսվեն իրավաբանների կողմից։

***
Չեմ դադարելու հիշեցնել այդ մասին, ֆիլմի նկարահանումների, պրեմիերաների, հետագա ցուցադրումների ժամանակ, ցանկացած այլ առիթներով, որպեսզի բոլորին պարզ դառնա, թե որքան մեծ վնաս եք հասցրել իմ ֆիլմին ու որքան դաժան կարող է լինել հատուցումը, երբ ցավ են պատճառում իմ սիրելի մարդկանց։ 
Դա անելու եմ սարկազմի սոուսով համեմված, սադիզմի թույլատրելի չափաբաժնով, որն այդուհանդերձ չի պարունակելու որևէ հանցակազմ, այնքան ժամանակ, քանի դուք անձնամբ ինձանից ներողություն չեք խնդրել։
_
Օղևուաղ, իմ սև/սպիտակ փերի։
հարցազրույցի հղումը՝ https://www.aravot.am/2019/06/08/1049043/


Հովհաննես Գալստայան ՖԲ