Եթե ամբաստանյալ ռոբը շատ կարճ ժամանակահատվածում անազատության մեջ չգտնի իր մշտական տեղը, ասում եմ` ռոբը առաջինն է լինելու, որ ուտելու է էս իշխանության գլուխը, ուրիշ մեկին ման մի եկեք


, | Հրապարակվել է: 12:39 AM, June 11, 2019

IMG

Էսօր մի տեղ նստած էի։ Դիմացի սեղանի շուրջ, սեւուկ Գագոն էր նստած, ու մի խումբ խաչատուրովներ։ Ես ասեմ տաս թիկնապահ, դուք ասեք` քսան։ Այգով մեկ տարածված` հսկում էին։ Դուրս եկա։ 
Տեսնեմ հեռվից, թուլվիզն ա գալիս։ ՍԴ-ի Թովմասյան Հրայրը։ Ըստ երեւույթին, գնում էր միանար խրախճանքին։ 
Հիմա, ուշադիր ինձ լսեք։ Մեր տարիների պայքարը, եղել է նաեւ թալանչիների դեմ։ Ու եթե ամեն քայլափոխին տեսնում ես, թե էդ թալանչիները ինչպես են իրենց լավ զգում` "գուլյատ" անում, մտքովդ, ինչ ասես, որ չի անցնում։ 
Անցանք։ Ամբաստանյալ ռոբից ձենձուն չկա?։ Ինչքան է դեռ ազատության մեջ ֆռֆռալու։ Նայեք, հա, հանկարծ այնպես չստացվի, որ ազգովի ներողություն խնդրենք ռոբից, որովհետեւ վերջում այնպես ստացվի, որ ՀՀ քաղաքացին ռոբի գլխին սարքեց.. մեղայասսու։ 
Եթե ամբաստանյալ ռոբը շատ կարճ ժամանակահատվածում անազատության մեջ չգտնի իր մշտական տեղը, ասում եմ` ռոբը առաջինն է լինելու, որ ուտելու է էս իշխանության գլուխը, ուրիշ մեկին ման մի եկեք.. արմատին հասեք, կանաչը կչորանա.. ընկել եք շերփուկների ետեւից` բռնոցի-պպզոցի եք խաղում, գայլաձկներին թողնելով ազատության մեջ։ 
Ինչ ասելու էլ լինեմ, միեւնույն է` ռոբը պետք է ՑՄԱՀ նստի, թե չէ մեր տարիների պայքարը սուտ էր, ու էն անմեղ տղերքը, որոնք սպանվեցին` աննպատակ։ 
Լրջացեք, տղերք, էսօր ձեր ձեռքն է արդարադատությունը, վաղը դուք եք կանգնելու եկողի` արդարադատության առաջ, ու վա'յ։ Ինձ ինչ կա։ Ես ոչ իշխանություն եմ, ոչ էլ այս կամ այն խմբավորումների մեջ.. ես պարզապես սրտացավ եմ նաեւ բոլորի համար, բայց կներեք, որ մարդասպանների կողքին կանգնել չեմ կարող, ու չեմ կարող ասել..` մարդ են, որովհետեւ մարդ ուտողը մարդ չի.. որովհետեւ ես մարտի մեկ եմ տեսել, ու տեսել եմ անմեղ մարդկանց արյան լճեր։

Ճիպոտի ծայրին փակցրել, օդից կախված ժխշում եք` մեր քայլը~` թավիշով օծված, որ ի՞նչ։


Արթուր Հայրապետյան ՖԲ