Պետք է ներկայացնել "Ադեկվատ" հկ-ի նախագահ Արթուր Դանիելյանին ոստիկանություն բերման ենթարկելու և հնարավոր ձերբակալման հիմքերը


, | Հրապարակվել է: 12:56 AM, June 11, 2019

IMG

Պետք է ներկայացնել "Ադեկվատ" հկ-ի նախագահ Արթուր Դանիելյանին ոստիկանություն բերման ենթարկելու և հնարավոր ձերբակալման հիմքերը:

Անձամբ ունենալով գաղափարական հայացքների, մոտեցումների արմատական հակասություններ Արթուր Դանիելյանի և նրա համախոհների հետ, այնուհանդերձ եթե լինի փոքր ինչ կասկած, որ բերման է ենթարկվել բացառապես իր հայացքների համար, ապա դա ոչ թե անընդունելի է, այլ կլինի խայտառակություն և կհամարվի հետապնդում անձի նկատմամբ բացառապես իր հայացքների համար:

Այդ պատճառով, ՀՀ ոստիկանությունը պետք է նախ հրապարակի Արթուր Դանիելյանին բերման ենթարկելու հիմնավորումները, ապահովվի անմիջապես փաստաբանով, և այս գործի հետ կապված բոլոր գործողությունների մասին պատշաճ իրազեկի հանրությանը:



Արթուր Սաքունց ՖԲ