Հյուգոյի նամակը Ադել Ֆուշեին


Hraparak.am, | Հրապարակվել է: 09:46 PM, June 11, 2019

IMG

Ընդամենը մի քանի բառ քեզնից, սիրելի Ադել, վերստին փոխեց իմ տրամադրությունը: Այո, դու կարող ես անել ինձ հետ այն,  ինչ ուզում ես: Իսկ վաղը ես անպայման կմեռնեմ, եթե ձայնիդ կախարդական հնչյուններն ու պաշտելի շուրթերիդ քնքուշ հպումներն ինձ կյանք չներշնչեն: 

Որքան հակասական զգացողություններով ես երեկ պառկեցի քնելու, Ադել, ես կորցրել էի հավատս քո սիրո հանդեպ ու մահվան ժամին էի սպասում: Երեկ ես ինքս ինձ ասացի. «Եթե սա ճշմարտություն է, որ նա ինձ չի սիրում, եթե իմ մեջ ոչինչ չկար նրա սիրո օրհնությանն արժանանալու համար, առանց որի կյանքս դատարկ է, մի՞թե սա պատճառ չէ մեռնելու համար: Մի՞թե ես պետք է ապրեմ հանուն անձնական երջանկության: Ո՛չ: Ամբողջ գոյությունս նվիրված է միայն նրան: Եթե նա ցուցաբերի անտարբերություն, նույնիսկ անտարբերություն իմ նկատմամբ, դա կլինի իմ դժբախտությունը, իմ վերջը: Եթե նա անկարող է սիրել ինձ, դրանում պետք մեղադրեմ միայն ինքս ինձ: Ես պետք է հետեւեմ նրան, լինել նրա կողքին բոլոր վտանգների ժամանակ, ծառայել, ծառայել որպես փրկարար կամրջակ, առանց հոգնելու կանգնել նրա ու նրա բոլոր տխրությունների միջեւ: Ես ինձ անսահման երջանիկ կզգամ, եթե նա երբեմն խղճահարությամբ հայացք նետի իր ծառայի վրա»:


Այսպիսին էին ինձ այցելած մտքերը երեկ գիշեր, սիրելի Ադել: Միայն հիմա են դրանք խառնվում երջանկության հույսով: Դա ճի՞շտ է, որ դու ինձ սիրում ես, Ադել…: Ասա, ու ես կհավատամ այդ հրաշքին: