Հրատապ լուրեր:

Ես կարծում եմ, որ կա նաև երրորդ Հայաստանը, այն որտեղ մենք ենք ապրում՝ հայրենիքի իրական ծառաներն ու տերերը, մենք, որ մնացել ենք երկու քարի արանքում


, | Հրապարակվել է: 09:49 AM, June 12, 2019

IMG

Կարին Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Առավոտյան կարդացի Վարդան Ոսկանյանի գրածը հին ու նոր՝ ստերիլ և իրական Հայաստանների մասին (առաջինները արտաբերում են «վաու» («ամա՜ն, ա՜յ քեզ բան») և «նո» («չէ, ոչ»), իսկ երկրորդը՝ «բոլոլա» («խառնաշփոթ, աղմուկ-աղաղակ») և «սֆթա» («սկզբիեց, սկզբնապես»)։..... իսկ ես կարծում եմ, որ կա նաև երրորդ Հայաստանը, այն որտեղ մենք ենք ապրում՝ հայրենիքի իրական ծառաներն ու տերերը, մենք, որ մնացել ենք երկու քարի արանքում, մենք որ ամեն օր փորձում ենք նոր լույսի շող գտնել այս համատարած անորոշության մեջ, որ մերժել ենք հինը(ընդ որում նաև հնի օրոք), բայց չենք ընդունում նաև նորի շատ ու շատ դրսևորումներ....և վերջապես մենք, որ հստակ գիտենք, որ ամեն ինչ անցողիկ է, և միայն անմնացորդ նվիրումն ու սեփական բազկիդ ուժին, ավանդույթներիդ ու  ազգային ինքնատիպությանդ հավատարիմ մնալն է միակ ճիշտ ճանապարհը...... Գիտենք և այնքան լավ գիտենք, որ փորձում ենք նաև այդ նորապաշտներին հուշել, օգնել՝ ուղղել մեր ճոճվող նավը......բայց ո՜վ է մեզ լսողը.......Իսկ նմանակողին ու ենթարկվողին ո՞վ է հարգում...... <<Մեծերը միայն մատ են թափ տալիս, իսկ փոքրիկները վրադ ծիծաղում>>....  
             Եվ մնում է միայն ավելի համառությամբ բահը խրել հողի մեջ.... ավելի խորը տնկել վաղվա շիվերը..... և շարունակել հավատալ ու քոնը համարել նաև այդ և՛ հին, և՛ նոր Հայաստանը: