Մեր տարիքի համար մենք հիասթափության չափից ավելի մեծ փորձ ունենք


Արթուր Հայրապետյան, | Հրապարակվել է: 10:32 AM, June 12, 2019

IMG

Երբ փոքր էի չէի մտածում, որ կյանքը այսքան կարճ է ու չեմ հասցնելու շատ բան անել... մեր տարիքի համար մենք հիասթափության չափից ավելի մեծ փորձ ունենք: Միանգամայն հանկարծակի զգացի անհնարինի անհրաժեշտությունը:


Չարությունը մի հոգեվիճակ է, երբ լեզուն ուղեղից արագ է աշխատում. հետո կործանում... այնպես որ լեզվի երկարության պատճառով հայտնի անհայտները սկսել են բարոյականությունից խոսել... գիտեք չէ՞, բարոյականությունից խոսում են նրանք, ովքեր իսկական անբարոյականներ են... Ուշադրությունը ինչ-որ տեղ համաձայնության, հաշվի նստելու պես մի բան է... անկախ նրանից, համաձայն ես, թե ոչ...

...Հանցանքը մարդկանց շատ հաճախ պերճախոս է դարձնում, որովհետև զոհը դու չես ու բավականին հեշտ է դառնում, զոհի մասին խոսելն ու հանցանքը որակել, իբրև տրամադրության անկում կամ էմոցիոնալ դրսևորում...
Կարելի է հուսալքվել կյանքի իմաստի մեջ, ընդհանուր առումով, բայց ոչ կյանքի առանձին դրվագներում:
Մենք կորցրել ենք մեր հպարտությունը, չունենք նրա հանդեպ իշխանություն, մինչդեռ կան անհատներ, ովքեր ապրելու համար պատրաստ են թանկ վճարել, որպեսզի դարձի բերեն մյուսներին... 
Ինձ համար կյանքը արժեք է՝ հպարտություն...
Ապրեք հպարտ, դուրս եկեք լուսանցքներից...