Մեկնարկել է կառավարության նիստը: Վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


, | Հրապարակվել է: 11:31 AM, June 13, 2019

IMG

Մեկնարկել է կառավարության նիստը: Վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրակարգում ընդգրկված է 19 հարց, որից 12-ը՝ չզեկուցվող:

Նիսոտի ընթացքում կքննարկի Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Մեկ այլ նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից Կոմիտեին հատկացնել գումար՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով Կոմիտեին ամրացված Կոմիտեի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի, Կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և Կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի վարչական շենքերի կապիտալ հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքներ իրականացնելու համար:

Գործադիրին առաջարկվում է գործարկել Ապարան համայնքում Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի Ապարանի մասնաճյուղ հանդիսացող գյուղատնտեսական քոլեջ: