Հրատապ լուրեր:

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Չես կարող հասարակությանը անընդհատ կերակրել ընդամենը օդ արտանետած բառամթերքով


Արթուր Հայրապետյան, | Հրապարակվել է: 09:39 PM, June 13, 2019

IMG

Նիկոլն ասում ա, որ չի լինելու քաղաքական առեւտուր։ Մի քանի ամիս առաջ էլ լսում էինք, որ ոչ մեկ իր ծանոթ, բարեկամ, քավոր, սանիկ.. չգիտեմ` մերձավորի աշխատանքի հարցում չի օգնելու։ Այսինքն իշխանությունները խելքն են գնահատելու։ Խելքը գնահատեցիք, տեսանք, թե ովքեր անցան ԱԺ, կառավարություն։ Բոլորին, որ իրար կպցնես, մի քանի հոգի կա, որ պետական համակարգի բան է, մնացյալը ընդամենը, ասում եմ` ընդամենը (ում որ գիտեմ) ձեր լեզվով ասած` կյանքի տղա, բայց ոչ էլի նախարար, կամ պատգամավոր։ Ես պետական մտածողության մասին խոսք անգամ չեմ ասի։ Հիմա, երբ Արարատի մարզպետը հայտարարում է, որ իր բարեկամներին գործի է տեղավորել, դա ինչ է? Քաղաքական առեւտուր կա?, չկա?։ Որովհետեւ մարզպետն ասաց, որ եթե լավ չաշխատեն, կազատվեն աշխատանքից։ Ուզում եմ հասկանալ, ինչպես է պատահել, որ մի ամբողջ մարզում, խելքն ու գործը բաժին հասավ մարզպետի մերձավորներին, ինքն էլ մեջները` "թագավոր", թագավորության կեսն էլ բաժին հանեց` շուրջիններին։ Եվ ես ձեզ ասեմ, որ միայն Արարատի մարզում այդպես չէ։ Բոլոր տեղերում էլ, որ ուսումնասիրեք, իսկ ես որ մի քիչ ազատ ժամանակ գտնեմ, կուսումնասիրեմ, թե ովքեր են "ազիզ" պաշտոնների տերերը։ Այսինքն, ինչ է ստացվում, Նիկոլը մեզ շլանգի տեղ ա դրել, թե իրեն թվում է, որ մենք հավկուր ենք։ 
Հիմա։
Աննա Հակոբյանին շատերը մուծվեցին, դե հիվանդ երեխաների համար է` ծպտուն չհանեցիք։ Հիմա, ով է վերահսկելու Աննայի ելք-մուտք, ու քանի երեխայի կյանք է փրկվել, այս մեկ տարվա մեջ։ Լավ գուցե մի քիչ պակաս.. իհարկե պետք չէ, որ Աննան ամեն անգամ խոսի, թե ինչ է ծախսել, ինչ է բերել, բայց կա արդյոք էն անաչառ մեկը, որը վերահսկում է այդ ֆոնդի` ելք-մուտք.. միով բանիվ ես հակված եմ մտածելու, որ նրանք, ովքեր փող տվեցին Աննայի ստեղծած ֆոնդին, դուրս մնացին պատասխանատվությունից։ 
Հիմա։ 
Նիկոլն ասում է, որ ՀՀ քաղաքացուց քսանհինգ տարի գողացել են։ Բայց ոչ գողերի հարցն է լուծում, ոչ էլ վերադարձնում է ՀՀ քաղաքացուց գողացածը։ Հիմա կասեք, բա պետական բյուջեն։ Պետական պարտքը։ Ես էլ եմ ասում։ Եթե նախորդները պարտքը թողեցին էս իշխանության վզին, ապա ինչու գողերը մնացին ազատության մեջ եւ ավելին` գողերի մերձավորները, որոնք էլի "խելքի" տոպրակ էին, մնացել ու աշխատում են քաղաքապետարաններում, պետական համակարգում եւ դրանց փոխարինող չեղավ, որովհետեւ հենց այդ մարդիկ էլ ասում են, որ մեզ հանեն, ով կա, մեզ փոխարինող։ Երեւի ճիշտ են ասում։ Որովհետեւ քաղաքական "առեւտուր" անել չի սիրում իշխանությունները, փոխարինողներ չունի, որովհետեւ խելքը պակասորդ է տվել.. ով գիտի, ով գիտի։ Իսկ եթե խելքը գա, լիքը անխելքներ կմնան ստվերում, միգուցե ստվերում մնալն է խանգարում նեղմիտ իշխանությանը։ 
Այնպես որ, երկրի վրա սրբեր չկան, ձեր հայտարարություններն էլ համարյա սրբանալու աստիճան` կոկոզաբան են.. խմբագրեք ձեզ տրված տեքստերը, որովհետեւ չես կարող հասարակությանը անընդհատ կերակրել ընդամենը օդ արտանետած բառամթերքով։