Հրատապ լուրեր:

Ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված հսկողություն ՀՀ ողջ տարածքում:


, | Հրապարակվել է: 12:33 PM, June 17, 2019

IMG

Օրերս ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի այն հայտարարությունը, թե ոմանք թավշյա բարությունը թուլության հետ են շփոթում և որ պատասխանը խիստ է լինելու ,  արդեն գործնականում տեսանելի է : ՀՀ ամբողջ տարածքում խստացված հսկողություն է իրականացվում ապօրինի զենք-զինամթերքի, թմրանյութերի, հետախուզվողների, ոչ սթափ վիճակում վարորդների հայտնաբերման նպատակով : Նախորդ շաբաթվա հանգստյան օրերին ուժեղացված հսկողություն էր իրականացվում Գեղարքունիքի մարզում , այն ղեկավարում էր մարզի ոստիկանապետ ,ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը : 
 Գեղարքունիքի մարզի ոստիկանության բոլոր բաժինների ծառայողները ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողների հետ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ , իրենց վարչական տարածքներում հայտնաբերել են և տարածքային բաժինների հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխել  50-ից ավելի տրանսպորտաին միջոցներ, և գրանցել են ավելի քան 100 վարչական իրավախախտում: 
Մեր թղթակցի հետ զրույցում Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ ,ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը նշեց, որ ուժեղացված հսկողությունը ժամանակավոր բնույթ չի կրելու և այն լինելու է շարունակական :