Հրատապ լուրեր:

ՕՐՎԱ ՄԱՐԴԿԱՅԻՆԸ...


Ռուզան Մինասյան ՖԲ էջ, | Հրապարակվել է: 09:41 AM, June 23, 2019

IMG

ՕՐՎԱ ՄԱՐԴԿԱՅԻՆԸ.
«Բանանց» ՖԱ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, Թուրքիայի «Green Park Resort» հյուրանոցում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Հյուրանոցի աշխատակիցներից մեկը անհաջող սայթաքելու հետևանքով ստացել էր գանգուղեղային բաց վնասվածք, ձեռքի և դաստակի շրջանում բազմաթիվ կտրվածքներ և կորցրել էր գիտակցությունը:
«Բանանցի» գլխավոր բժիշկ Արսեն Համբարյանը տուժածին ցույց է տվել առաջին բուժօգնություն, դադարեցրել է արյունահոսությունը, բերել գիտակցության, ինչից հետո միայն հյուրանոցի աշխատակիցը տեղափոխվել է մոտակա քաղաքի հիվանդանոց:
«Բանանցը»  ուսումնամարզական հավաք է անցկացնում Ստամբուլի մերձակայքում գտվող Կարթեփե քաղաքում: Թիմը հանգրվանել է ծովի մակարդակից մոտ 1500 մետր բարձրության վրա՝ լեռան գագաթին գտնվող «Green Park Resort» հյուրանոցում: