Հրատապ լուրեր:

Ծովակի բնակիչները պնդում են, որ ամեն անգամ ղեկավարները խափում են ու թեման փակում


, | Հրապարակվել է: 01:58 PM, June 23, 2019

IMG

Շահեն Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

20 տարուց ավել,մեր  պատգամավորներից սկսած մինչև մարզպետներ,ամեն տարի, ամեն գարուն խոստանում էին սկսել Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր մարզային նշանակության 13.2 կմ  ավտոճանապարհի շինարարությունը։ Ամեն տարի՝ իբր կամ իրոք, մրցույթ էին հայտարարում, ու չգիտես խի, միշտ մնում էր թղթի վրա։ Հեղափոխությունից հետո,սպասել ենք որ էդ ճանապարհը կկառուցվի։Ծովակցու էն ժամանակվա խնդրանքը՝հիմա արդեն պահանջը, էս ճանապարհի կառուցումն է։ 
Գրեթե ամեն տարի փակել ենք ճանապարհը, հույս ունենալով որ էս խնդրին լուծում կտան պատկան մարմինները՝ Մարզպետ, Պատգամավոր, Տրանսպորտի նախարարություն, Կառավարություն, ու ամեն ճանապարհ փակելուց, եկել են՝ խոսացել ու խոստացել, որ ճանապարհ կլինի։ 

Էս տարվա մարտին նորից փակեցինք ճանապարհը, էս անգամ միջամտեց մեր պատգամավորը՝Թագուհի Թովմասյանը, և ասաց, որ ՀՀ կառավարությունն արդեն ընդունել է Ծովակի և եվս 3 համայնքների ավտոճանապարհները նորոգելու ծրագիրը։ 
Ապրիլի սկզբին գյուղ եկավ Գեղարքունիքի մարզպետ պարոն Գնել Սանոսյանը, և հավաստիացրեց որ առաջիկայում կմեկնարկեն ճանապարհաշինարարական աշխատանքները(Մայիս ամսին, հիմա արդեն հունիսն ա վերջանում)։ 
 Մենք՝ Ծովակցիներս, սպասում ենք Ձեզանից կոնկրետ պատասխաններ։ Եթե էս տարի էլ չի լինում,եկեք գյուղ, ու գյուղացուն ասեք՝
-Սիրելի Ծովակցիներ, էս տարի էլ ճանապարհ չի լինելու։ 

Гнел Саносян, Taguhi Tovmasyan, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն։ 

Հ.գ.ես դեռ,հույս ունեմ ու հավատում եմ որ Նոր Հայաստանում, մենք կունենանք նոր ճանապարհ....