Հրատապ լուրեր:

Հետաքրքիր փաստեր Բեթհովենի մասին


, | Հրապարակվել է: 07:09 PM, June 23, 2019

IMG

▪️Գերմանացի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենը մի անգամ ընդհատել է համերգը, քանի որ 2 հանդիսատես սկսել են զրուցել իրար հետ։ Նա ասել է, որ ելույթ չի ունենա նման «խոզերի» համար։

▪️Բեթհովենը երբեք նշանակություն չի տվել արտաքին տեսքին. նա հաճախ էր թափթփված տեսք ունենում։

▪️Կոմպոզիտորի ամենատարօրինակ սովորություններից մեկը սուրճ պատրաստելն էր ուղիղ 60 հատիկով՝ ոչ ավել, ոչ պակաս։ Նա կարծում էր՝ այդպիսի սուրճն է իդեալական։ 
Բայց ի տարբերություն մեզ՝ այն ժամանակ սուրճի հատիկները ուղղակի աղում էին և եռացնում։

▪️Բեթհովենը այդպես էլ չի ամուսնացել, չնայած որ ունեցել է սիրավեպեր։

▪️Խլանալուց հետո հայտնի կոմպոզիտորը մարդկանց հետ շփվում էր տետրի միջոցով։