Հրատապ լուրեր:

Ազգային պատկերասրահում փարավոններ են եղել, եւ ինչեր ասես, որ չեն արել


Արթուր Հայրապետյան, | Հրապարակվել է: 12:26 PM, June 26, 2019

IMG

Մինչև օյինբազները հայրենասիրական ճառեր կարտահանեն, "ժողովրդական"-ներն էլ ներկայիս իշխանության քովումԸն հնար կգտնեն իրենց անձնական շահերի համար ծախել-առնել՝ դոշ ծեծել, ես մի երկու բան ասեմ։ 
Մինչև հիմա երկիրը մատնոց շինած, մատնեմատին հագցրած, ինչպես ուզել կարկատել են, մշակութային արժեքներն էլ թողել են բախտի անիվների վրա, ով հասցրել սայլը ճոճել է իր կողմը` ալան-թալան։
Երբ խուլիգանները դարձան տեր, ով դիմացավ դիմացավ, դուրս եկավ՝ առողջություն կորցրեց, բայց չհանձնվեց, ով էլ չէ՝ չոքեց։ "Հացի խնդիր է.." ասում էին պալատական սազանդարները.. 
Մինչեւ հիմա դիմացել ենք ու սպասել, որ հանցագործները պետք է պատժվեն։ 
Մեր ազգային պատկերասրահում փարավոններ են եղել, որոնք ինչեր ասես, որ չեն արել։ Արժեքավոր նկարներ կան պատկերասրահում, բացակա նկարներ դեռ չե՞ք գտել.. այս առիթով մի բան աչքովս ընկավ ու հետո չիմացանք, հետո.. հետո, ինչ եղավ։ 
Մշակույթի գործիչներ կան, որոնք մշակույթի մշակներին զինվորի օրն են գցել։ 
Հանրային հեռուստաընկերության շենքը վարկի տակ են դրել։ (Մեդիակոռուպցիոն-ներին էլ բացահայտել) ու մինչեւ հիմա, հներին ճորտացած Հ1-ականները մնացել են ու յանի "անաչառ" են աշխատում, բայց մի ոտքը հների գիրկը.. սովոր ձեռքին` ոսկոր։
Ստեղծագործական միությունների շեֆությունը տարիներով մոլեգնել է', քիչ բան չեն արել մշակների գլխին, քիչ չեն թռցրել։ 
Էլ չեմ ասում փառատոններ կազմակերպող "դուստր-կազմակերպությունները", որոնց համար տարիներ շարունակ փողեր են դուրս քաշել պետբյուջեից։ Պետք է հասկանալ, ինչի վրա են մսխվել պետբյուջեի փողերը։ Զբաղվելու շատ բան կա։ Ցավոք, այժմ հանցագործներից ազատվելու ժամանակն է, եւ ժամանակը ի օգուտ մեզ է աշխատում։ Կրկնում եմ` եթե այսօր հանցագործների հախից չգաք, վաղը հենց կորցրեցիք իշխանությունը, իսկ իշխանությունը հավերժ չէ, եկողը ձեր հախից է գալու, որովհետեւ եկողը թավիշ, սեր, սուտ բառերով չի սնվելու` գործելու է։
Հերթը չգիտեմ, երբ կհասնի մանր, միջին եւ խոշոր հանցագործներին, բայց եթե ազգային պատկերասրահից ասենք մի հատիկ չոփ են գողացել, պետք է հանձնել՝ բռնագրավել, վերադարձնել մեր մշակութային արժեքները։