Հրատապ լուրեր:

Կալանավորվել է Սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային բաժնի պետը. ԱԱԾ


, | Հրապարակվել է: 01:37 PM, June 26, 2019

IMG

Բացահայտվել է Սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային բաժնի պետի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր, հաղորդում է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ):

Ըստ հաղորդագրության, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն, Սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային բաժնի պետը, պաշտոնեական կեղծ փաստաթղթեր պատրաստելով և դրանց օգտագործմամբ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում աշխատանքային ստաժի հետ կապված կեղծ տեղեկություններ մտցնելով՝ կենսաթոշակառուների առավել բարձր կենսաթոշակի գումարի չափն ապահովելու համար, վերջիններից 2019-ի հունվարից առ այսօր պահանջել և ստացել է յուրաքանչյուրից մինչև 300 հազար դրամի, ընդհանուր առմամբ՝ առանձնապես խոշոր չափերով 1 միլիոն 280 հազար դրամի չափով կաշառք:

Հունիսի 19-ին հերթական կաշառքը՝ 210 հազար դրամի չափով, ստանալու պահին նշված պաշտոնատար անձը և կաշառք տվողը բռնվել են ԱԱԾ աշխատակիցների կողմից: Գումարը հայտնաբերվել է քաղաքացու անձնագրի միջից:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նշված պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: